CIVITTA - The Challengeʳ Advisory

«Սիվիտտան», գործունեությունը սկսելով Բալթյան երկրներում որպես խորհրդատվական ընկերությունների դաշինք, որի կենտրոնական գրասենյակն Էստոնիայում է, այժմ կառավարման խորհրդատվություն մատուցող առաջատար ընկերությունն է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում։

Մեր խորհրդատուներն աջակցում են Եվրոպայի, Ասիայի և Ամերիկայի ավելի քան 40 երկրներում գործող ընկերությունների և իրականացրել են ավելի քան 10 000 նախագիծ։

«Սիվիտտան» մարտահրավեր է նետում ավանդական կառավարման խորհրդատվության ոլորտին՝ բոլոր հաճախորդներին մատուցելով փաստահեն բարձրորակ և  խստապահանջ խորհրդատվական ծառայություններ ողջամիտ գներով։ Մենք խորհրդատվություն ենք մատուցում մասնավոր և հանրային ոլորտների հաճախորդների՝ օգնելով դառնալու առավել նորարար ու արդյունավետ։

 

 

Ինչ ենք մենք անում

«Սիվիտտան» մատուցում է կառավարման խորհրդատվության և տվյալների վերլուծության ծառայություններ խոշոր ու սկսնակ ընկերություններին, փոքր ու միջին ձեռնարկություններին, կառավարություններին և ՀԿ-ներին՝ ապահովելով գնի և որակի լավագույն հարաբերակցություն։ Մենք առաջարկում ենք կառավարման խորհրդատվության ամբողջական ծառայություններ՝ ռազմավարություն, նորարարություն, ֆինանսավորում, հետազոտություն, թվայնացում և իրականացում: