CIVITTA - Story of our company

«ՍԻՎԻՏՏԱՅԻ» ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

«Սիվիտտան» մարտահրավեր է նետում կառավարման խորհրդատվության ավանդական նորմերին` տրամադրելով բարձրորակ խորհրդատուներ, ովքեր խելամիտ գնով արժեքավոր արդյունքներ են բերում: Մենք օգնում ենք մեր հաճախորդներին՝ մասնավոր ընկերություններից մինչև կառավարություններ և ոչ առևտրային կազմակերպություններ, մարտահրավեր նետելու սեփական ոլորտներին՝ դառնալով ավելի նորարար, արդյունավետ և դինամիկ:

ՄԵՆՔ ՄԻԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ՄՈԴԵԼԸ

ՓԱՍՏԱՀԵՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Մենք կիրառում ենք ավանդական խորհրդատվական գործիքակազմի մեթոդաբանությունն ու մոտեցումները` կենտրոնանալով վերլուծական խստապահանջության և խնդիրների փաստահեն լուծման վրա: Ավելի քան 10 000 նախագծերում ու լայնածավալ ցանցում մեր ունեցած խորհրդատվական փորձը թույլ է տալիս օգտագործել լավագույն ոլորտային և գործառնական կիրառույթները:

ՓՈՐՁԱՌՈՒ ԹԻՄ

Կառավարման մեր թիմը միավորում է Մեծ եռյակի և Մեծ քառյակի խորհրդատվական ընկերությունների ու շուկայի հետազոտման առաջատար ընկերությունների աշխատակիցներին, պետական քաղաքականության ինստիտուտների շրջանավարտներին և ձեռներեցներին: Մեր գործընկերների խումբը համալրելու համար մենք աշխատանքի ենք ընդունում աճել և իրենց երկրին ծառայել ցանկացող տաղանդավոր անձանց: Մեր մեջ կան Հարվարդի, Ստենֆորդի, Ուորտոնի, Լոնդոնի բիզնեսի դպրոցի, Բոկկոնիի, INSEAD-ի, HEC-ի և այլ առաջատար համալսարանների շրջանավարտներ մեր տեղական շուկաներից: Մեզանից յուրաքանչյուրը տարբեր ոլորտների, գործառույթների և քաղաքականության փորձագետ է:

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐ

Մենք ցանկանում ենք համոզվել, որ մեր աշխատանքն իրական արդյունքներ է տալիս մեր հաճախորդներին: Մենք չենք ցանկանում գրել տեսական բացահայտումներ կամ զեկույցներ, որոնք փոշի են հավաքում դարակների վրա: Մեր առաջնային շեշտը դրված է այն հաճախորդներին սպասարկելու վրա, ովքեր հասկանում են, որ կարող են օգուտ քաղել արտաքին օգնությունից և պատրաստ են լուծումներ ու փոփոխություններ ներդնել իրենց կազմակերպությունում: Մենք օգնում ենք այս հաճախորդներին` առաջարկելով պրագմատիկ լուծումներ, որոնք հաշվի են առնում հաճախորդի առանձնահատկությունները՝ ներառյալ ներքին թիմի գործնական կարողությունները:

ԵՎ

ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ՆԵՏՈՂԻ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊ

ՀԱՄԱՐՁԱԿ ԵՎ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ

Մեր անկախությունը թույլ է տալիս մեր հաճախորդներին ասել այն, ինչին մենք իսկապես հավատում ենք: Մենք չենք վախենում վիճարկել ստատուս քվոն և խրախուսում ենք մեր հաճախորդներին մտածել կաղապարից դուրս ու մարտահրավեր նետել իրենց ոլորտին կամ հաստատությանը՝ դրական փոփոխությունների նպատակով: Սա նշանակում է բարդ հարցեր տալ, անհարմարավետ դիտարկումներ անել և սեղանին դնել նոր ու համարձակ գաղափարներ և նորարարական լուծումներ:

ՃԿՈՒՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՄՈԴԵԼ

Մենք կենտրոնանում ենք մեր հաճախորդների իրական կարիքների վրա`տրամադրելով գերազանց թիմեր, որոնք նախագծերում արդյունքների են հասնում: Մեր առավելությունը բխում է հետևյալ բիզնես մոդելից՝ ցածր ներքին բյուրոկրատիայի շնորհիվ ցածր ընդհանուր ծախսեր, շուկայավարման և շքեղ գովազդանյութերի սահմանափակ ծախսեր, վճարովի հաճախորդների նախագծերում մեր խորհրդատվական անձնակազմի ակտիվ ներառում, խորհրդատուների համագործակցության սեփական գործիք (TimeBase), ճկուն ու արդյունավետ թիմային կառուցվածքներ, որոնք հարմարեցված են հաճախորդների կարիքներին՝ նախագծի շրջանակից հանելով ավելացված արժեք չունեցող բաղադրիչները և կիրառելով հաջողության վճարներ, որտեղ դա երաշխավորված է:

CIVITTA - The Challengeʳ Advisory

Մենք մեր ուղին սկսեցինք Էստոնիայում՝ աշխարհի ամենաթվայնացված հասարակության (էլեկտրոնային Էստոնիա) հայրենիքում և համաշխարհային կարգի ստարտափային էկոհամակարգում: Նկատեցինք, որ փոքր երկրներում հեշտ չէ գտնել կառավարման մրցակցային և բարձրորակ խորհրդատվական ծառայություններ։ Տեղական ընկերությունները չափազանց փոքր են՝ առաջարկելու այն ամենը, ինչ հաճախորդները պահանջում են, իսկ միջազգային ընկերությունները հեշտ հասանելի չեն՝ կա՛մ ունենալով տեղական ներկայության պակաս, կա՛մ ավելի բարձր գներ պահանջելով իրենց բարձր ընդհանուր ծախսերը ծածկելու համար: Երբ մեր ընկերությունը սկսեց աճել, մենք հասկացանք, որ մեր մոտեցումը հարմար է ոչ միայն փոքր, այլև ավելի մեծ երկրների համար:

Օգտվելով մեր եզակի ծագումից ու փորձից՝  մենք այդ բացը լրացնելու համար մեր «մարտահրավեր նետող» մոտեցումը որդեգրեցինք կառավարման խորհրդատվական ոլորտում: Մենք որոշեցինք խելացի մարդկանց և տնտեսող գործընթացների համադրությամբ կառույցներ ձևավորել՝ այդպիսով ստեղծելով Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի առաջատար ընկերությունը:

Մինչ օրս մենք մեր բիզնես մոդելը արտահանել ենք զարգացող Եվրոպա, ինչպես նաև սկանդինավյան երկրներ, իսկ այժմ գործում ենք եվրոպական 18 երկրներում: Մենք մեր ընկերությունը զարգացնում ենք «մեկ ընկերություն» սկզբունքով այնպես, որ նույնիսկ մեր փոքր տեղական գրասենյակները կարողանան մեծ ծրագրեր սպասարկել բազմաթիվ ոլորտներում:

Հաջողության հասնելու մեր հիմնական դրույթները

  • Մենք մարտահրավեր ենք նետում մեր մրցակիցներին. նույն գնով մենք տալիս ենք ավելի մեծ արժեք:
  • Մենք մարտահրավեր ենք նետում մեր հաճախորդներին. մենք չենք վախենում բարդ հարցեր տալ և օգնել հաճախորդներին մարտահրավեր նետելու իրենց կամ իրենց ոլորտին:
  • Մենք մարտահրավեր ենք նետում ինքներս մեզ․ մենք սիրում ենք ոչ սովորական նախագծեր:

 

Մեր ներկայությունը

Հիմնադրումից 10 տարի անց «Սիվիտտան» դարձավ  կառավարման խորհրդատվական առաջատար ընկերությունը Բալթյան երկրներում և Արևելյան Եվրոպայում՝ 18 երկրի 27 գրասենյակներում ունենալով ավելի քան 380 խորհրդատու:

Մեր միջազգային գլխավոր գրասենյակը Էստոնիայի Տարտու քաղաքում է: «Սիվիտտայի» մյուս գրասենյակները սփռված են Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում, Ֆինլանդիայում, Լեհաստանում, Ուկրաինայում, Ռումինիայում, Մոլդովայում, Ռուսաստանում, Բելառուսում, Սերբիայում, Սլովակիայում, Բուլղարիայում, Հյուսիսային Մակեդոնիայում, Դանիայում, Կոսովոյում և Հայաստանում, իսկ վաճառքի գրասենյակը Միացյալ Թագավորությունում է:

Մենք խորհրդատվական և շուկայի հետազոտման  նախագծեր ենք իրականացնում նաև մեր ներքին շուկաներից դուրս գտնվող երկրներում: Հազարավոր ավարտված նախագծեր արդյունք են ճկուն մոտեցման ու միջազգային մտածելակերպի և ապահովում են հաջող համագործակցություն Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի 40-ից ավելի երկրների հաճախորդների հետ: